News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դուք աշխատել եք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում: Քանիցս հնչել են որակումներ, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ։ Կուզենայի՝ հստակ ասեիք՝ գործելու եք հանո՞ւն ՀՀ-ի, թե՞ ընդդեմ»:

ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Իհարկե, ես գործելու եմ բացառապես հանուն Հայաստանի։ Բայց ասածս չի նշանակում, թե ես որպես իրողություն եմ ընդունում այն, որ հիմնադրամն այլ գործունեություն է իրականացրել։ Դուք էլ ասացիք, որ խոսակցություններ են դրանք։

Բնականաբար, դրանց ուժգնությունն ինձ չի կաշկանդում, խոսակցությունները չեն ազդում իմ նվիրվածության վրա։ Քանի դեռ խոսակցությունները փաստեր չեն, չէի ուզենա արձագանքել»,-պատասխանեց Դավիթ Խաչատուրյանը, ապա մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ:

«Եթե դա համարվում է բացասական բան, օրինակ, ասեմ՝ իմ գործընկեր Հրայր Ղուկասյանը, որը չորս տարի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ էր, նաեւ՝ նախագահ, նշանակվել էր Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնական, ու որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ», – նշեց նա:

Իսկ ո՞վ է Հրայր Ղուկասյանը. նա, բացի Սերժ Սարգսյանի օգնականը լինելուց, եղել է նրա ռեֆերենտը։ Ղուկասյանի հայրը՝ Հովհաննես Ղուկասյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը դատավոր է եղել, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի գերագույն դատարանի դատավոր, 1999-ից էլ մինչեւ 2012 թվականը, այսինքն՝ մինչեւ թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը»։ Ու հիմա առնվազն տարօրինակ է, որ նրա քաղաքական թիմի անդամները քննադատում են գործող իշխանությանը սորոսականներին պաշտոններ տալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ