News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Խողովակներ տեղադրող «Ակադեմիկոս Չերսկի» նավը, որն ունակ է ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի շինարարությունը, ժամանել է Գերմանիայի Վիսմարի նավահանգիստ: Այս մասին վկայում են նավերի տեղորոշման Marine Traffic գլոբալ համակարգի տվյալները:

«Ակադեմիկոս Չերսկին» հունվարի 21-ի էր շարժվել դեպի գերմանական Վիսմարի նավահանգիստ:

Վերջին ամսվա ընթացքում նավը կանգնած էր Կալինինգրադի մերձակայքում:

Հունվարի սկզբին «Ակադեմիկոս Չերսկին» կարճ ժամանակով մոտեցել էր գազատարի անավարտ հատվածին՝ Դանիայի Բորնհոլմ կղզու մոտակայքում, ապա կրկին վերադարձել Ռուսաստան, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Ֆորտունա»-ի եւ նավի սեփականատեր «KBT-Ռուս» ընկերության դեմ:

«Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը կասեցվել էր կապված գազատարների կապալառուների նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հետ: Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը ավարտին կհասցվի ռուսական ուժերով, բայց շինարարությունը կավարտվի նախատեսվածից մի քանի ամիս ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ