Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը:
Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների ակնհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։
Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։
Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։
Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»։
ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել...
Опубликовано Gohar Meloyan Понедельник, 25 января 2021 г.