News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՎԵՏՕ շարժման անդամները ՀՀ Ազգային ժողովի դարպասների վրա «օմեգա» նշանն են փակցրել։ Նախաձեռնության անդամները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ԱԺ դարպասներին փորձում «օմեգա» նշանը փակցնել․ «Տեսեք՝ ինչքան գեղեցիկ է օմեգայի նշանն ԱԺ շենքի ֆոնին»,-նշում են ՎԵՏՕ-ի անդամները՝ այն փակցնելով ԱԺ դարպասներին։

Տարածքում գտնվող ոստիկանները հորդորեցին նրանց հեռացնել այդ նշանները․ «Հանրային տարածքներում ինչ-որ բաներ փակցնելու համար նախատեսված վայրեր կան»,-ասաց ոստիկանության աշխատակիցը։

ՎԵՏՕ-ի անդամները նկատեցին՝ չնայած իրենց չթողեցին փակցնել այդ նշանները, սակայն դրանից իրողությունը չի փոխվում․ «ԱԺ նախագահը երկակի գործակալ է՝ «օմեգա» ծածկանունով»։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկակի գործակալ է։ Միքայել Մինասյանի խոսքով Արարատ Միրզոյանը 2005թ․-ին հայտնվել է թուրքական ծառայությունների տեսադաշտում, ապա համաձայնվել գումարի դիմաց պատմել Ցեղասպանության թանգարանում տեղի ունեցողի մասին․ «ԱԱԾ-ն նրա դեմ դնում է ապացույցներն ու կատարում «կոնտրվերբովկա», արդյունքում այդ երիտասարդը դառնում է «դվայնոյ ագենտ», ինչպես ֆիլմերում է լինում։ Երիտասարդը պատմում էր թուրքերին, ինչ պետք է պատմեր, ինչ թողնում էր ԱԱԾ-ն, արդյունքում էլ ԱԱԾ-ն հետևում էր թուրքական ծառայությունների աշխատանքին»,-ասել էր Միքայել Մինասյանը։

Տպել
Ամենաշատ