News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա, որպեսզի տեսնի՝ կարող է ԱՄՆ-ն վերացնել խորը տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոստանալով վերականգնել բարոյական ոգին եւ հարգանքը:

«Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա: Նրանք ցանկանում են իմանալ, թե արդյոք մենք կարող ենք բուժել մեր ազգին»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ համաշխարհային մարտահրավերների թվում են պանդեմիան, կլիմայի փոփոխությունը, տնտեսական ճգնաժամը, ժողովրդավարության սպառնալիքները, ռասայական անարդարությունն ու գլոբալ անվտանգության եւ ԱՄՆ-ի անվտանգության համար վտանգը՞

«Նախագահը ձգտում է օգնել մեզ՝ անցնել այդ ամենի միջով որքան հնարավոր է արագ, որպեսզի մենք բոլորս միասին հավաքվենք եւ վստահ լինենք, որ մեր ժողովրդավարության հիմքերն ամուր են:

Ես չեմ կարող խոստանալ, որ դուք կաջակցեք իմ յուրաքանչյուր ընտրություն պետքարտուղարի պաշտոնում: Սակայն ես կարող եմ խոստանալ դուռ բացել դեպի անկանխակալություն»,-ասել է Բլինքենը:

Բլինքոնը, ով հայտնի է իր հավասարակշիռ բնավորությամբ, նախօրեին 78 կողմ ձայներով Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ընդ որում, Հանրապետական կուսակցության շատ անդամներ աջակցել են նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ