News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը համազգայնական տագնապ է հայտարարել՝ հղում անելով հակակառավարական ծայրահեղականների կողմից հավանական սպառնալիքին, որոնք դեմ են նախագահի պաշտոնում Ջո Բայդենին:

«Տեղեկատվությունը ենթադրում է, որ գաղափարականորեն մոտիվացված որոշ ծայրահեղականներ, որոնք դեմ են պետական իշխանության իրականացմանը եւ նախագահի փոփոխությանը, ինչպես նաեւ այլ ենթադրյալ կեղծ վիրավորանքների պատճառով, կարող են շարունակել մոբիլիզացիան՝ բռնություն հրահրելու կամ գործադրելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ահաբեկչության մասին նախազգուշացման ազգային համակարգի տեղեկագրում ասվում է, որ հարձակման ուժեղ սպառնալիքը «կպահպանվի նախագահի հաջող երդմնակալությունից հետո մի քանի շաբաթ»:

«Նախարարությունը չունի տեղեկություն, որոնք մատնանշում են կոնկրետ, վստահության արժանի դավադրություն»,- ասված է հաղորդագրության մեջ: «Սակայն վերջին օրերին բռնի անկարգությունները շարունակվում են, եւ մենք առաջվա պես մտահոգված ենք, որ մարդիկ, որոնք հիասթափված են պետական իշխանության իրականացումից եւ նախագահի փոփոխությունից... կարող են շարունակել մոբիլիզացնել գաղափարական դրդապատճառներով գործող սուբյեկտների` բռնություն հրահրելու կամ գործադրելու համար»:

Նախազգուշացման մեջ ասվում է, որ երկրի ներսում մարտական ծայրահեղականների կողմից սպառնալիքներն ուժեղանում են անցյալ տարվանից՝ պայմանավորված Covid-19-ի դեմ սահմանափակումներով, նոյեմբերի ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությամբ, ոստիկանության դաժանությամբ եւ անօրինական ներգաղթով:

Այս դրդապատճառները կարող են ուժի մեջ մնալ առաջիկա ամիսներին, եւ հունվարի 6-ին Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների գրոհը կարող է դրդել ծայրահեղականներին «հարձակվել ընտրված պաշտոնյաների եւ պետական հաստատությունների վրա»:

Ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ զինված ծայրահեղական խմբավորումների անդամներ, ձերբակալվել են այդ հարձակումից հետո, որը որակավորվել է որպես խռովություն: ՆԱՆ-ը հասարակությանը կոչ է արել հաղորդել կասկածելի գործունեության եւ բռնության սպառնալիքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ