News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այստեղ ում անունն էլ հնչեցնենք որպես վարչապետի թեկնածու, կգտնվեն մարդիկ, որոնք հակառակ կարծիք կունենան: Այս մասին Դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:

«Ի՞նչ ենք մենք առաջարկել: Պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, այս իշխանությունները փորձում են հնարավորինս ձգձգել, կառչած մնալ իրենց աթոռներից, այսօր վարչապետն ասում է՝ ուզում է մնա և կազմակերպի ընտրություններ, պարզ է, որ վարչական ռեսուրսը պետք է օգտագործի, կեղծի:

«Ասում են՝ անկաշառ են եղել իշխանության գալիս. հարյուր հազարավոր քաղաքացիների տուգանքների չեղարկումն ընտրություններից անմիջապես առաջ կաշա՞ռք է, թե՞ կաշառք չէ, հազարավոր մեր քաղաքացիների, որոնք բանտարկված են եղել, ընտրություններից առաջ բանտերից դուրս թողնելը նրանց հարազատներին կաշառե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրանք կարծում էին՝ մենք տուգանքի մատերիալ չենք, ինչո՞ւ այդ պրակտիկան, որ ցուցաբերեցին ընտրություններից առաջ, չշարունակվեց, կասեի՝ ընդհակառակը ավելի շատացան տուգանքները»,- ասաց նա:

Արշակ Զաքարյանը հավելեց. «Հիմա մենք ժամանակ ենք տվել գլխավոր դատախազին: Ասում են՝ աշխատանքային օր չէ, բայց եթե ինձ ձերբակալելու պատճառ լինի, նա անմիջապես կգա գործի, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը: Նա պետք է վաղուց ձերբակալվեր, հիմնավոր փաստերը ներկայացրել է Արթուր Ղազինյանը, բայց կասկածող կա՞, որ մենք այսօր բռնապետության մեջ ենք: Հուսով ենք՝ դատախազը կգա, եթե չգա ուրեմն մենք պատասխանատվություն ունենք նաեւ իրեն ձերբակալելու, քաղաքացիական ձերբակալություն իրականացնելու, որովհետև նա հրաժարվում է կատարել ժողովրդի, թեկուզ այսքան ժողովրդի պահանջը»:

Նրա խոսքով՝ իշխանությունների հեռացումից հետո ժամանակավոր  կառավարությունը պետք է հանձնել ոչ թե մեկ անձի, այլ ազգի սերուցքից ընտրված մի քանի մտավորականների, ռազմական գործիչների, ինչու չէ, նաեւ պատվավոր սպայական կազմից: 

«Այդ պատասխանատվությունն ստանձնելու պատրաստ մարդկանց ցուցակ կա: Ես համոզված եմ, որ երբ այդ ցուցակն ընթերցվի, շատերը համաձայն են լինելու, որովհետեւ այդ մարդիկ համաձայնել են այս դժվար բեռը վերցնելու: Այս իրավիճակում դա ահավոր բեռ է, որովհետեւ այն, ինչին հասցրել է երկիրը Նիկոլի խունտան, այս ցեխից երկիրը հանելը շատ դժվար բան է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ