Հայաստանի Պաշտպանության նխարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում կամավորականներն ու աշխարհազորայինները՝ պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցման գումարները:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ եւս իրենք ՊՆ-ի դիմաց ակցիա էին իրականացրել, սակայն արդյունքի չէին հասել:

Նրանց 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, իրենք չեն էլ իմացել, որ իրենց փոխհատուցում է հասնում, սակայն հիմա երբ իմացել են, այդ փոխհատուցումների վճարումը ձգձգում են:

«Երեւի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ կոտորվելու ենք, բայց սխալվել են». Կամավորական