News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Կիրակի Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Իրանի կողմից աջակցել  «Թալիբանի» եւ Աֆղանստանի կառավարության միջեւ բանակցություններին, հաղորդում է Mehr-ը:

Հանդիպման ընթացքում Զարիվը գոհունակություն է հայտնել Աֆղանստանի բոլոր էթնիկ եւ քաղաքական խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարություն ձեւավորելու գաղափարի շուրջ:

«Քաղաքական որոշումները չեն կարող ընդունվել վակուումի պայմաններում, իսկ համապարփակ կառավարության ձեւավորումը պետք է տեղի ունենա լայն մասնակցության վրա հիմնված գործընթացի շրջանակում՝ հաշվի առնելով հիմնարար կառույցները, ինստիտուտներն ու օրենքները, ինչպիսին է սահմանադրությունը»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Թալիբանի» մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակն Աֆղանստանում, միջաֆղանական բանակցությունները, Դոհայում համաձայնագրի լիարժեք կատարումն ու Աֆղանստանում եւ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության լիարժեք ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ