News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարոմ էր, որ պայմանավորվել է Ադրբեջանի հետ այն մասին, որ Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր է։ Զուգահեռաբար նա ճանաչում էր Ադրբեջանը 86.600 քառակուսի կիլոմետրով՝ ներառյալ Արցախը։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ալիևն ընդունեց այդ նվերը և անցավ նոր պահանջներին՝ որևէ բառ չարտասանելով ՀՀ–ի քառակուսի կիլոմետրերի մասով։

Հիմա Նիկոլ Փաշինյանն իջեցրել է ՀՀ–ի քառակուսի կիլոմետրերի նշաձողը մինչև 29.743 քառակուսի կիլոմետր։ Ալիևը կրկին լուռ է։ Նա Հայաստանը դիտարկում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Այս պայմաններում ՔՊԿ–ականների, նիկոլական քարոզիչների հարցադրումն իրենց ընդդիմախոսներին, թե բա մենք ՀՀ–ն համարում ենք 29.743 քառակուսի կիլոմետրանոց, իսկ ձեր քառակուսի կիլոմետրն ինչքա՞ն է, դեմագոգիկ է ու արհեստական։ Քանզի այն երկիրը, որից Փաշինյանը խաղաղություն ու քառակուսի կիլոմետր է մուրում, չի խոստանում ո՛չ խաղաղություն, ո՛չ կոնկրետ քառակուսի կիլոմետր։

Ալիևն ընդունե՞լ է Փաշինյանի հռչակած 29.743 քառակուսի կիլոմետրը։ Ո՛չ, չի ընդունել։ Ալիևը չի ընդունել նաև ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի հնչեցրած թիվն Ադրբեջանի քառակուսի կիլոմետրերի մասով, քանզի սահմանազատման ու սահմանագծման անվան տակ ավելիին է ձգտում։

Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը. Բագրատ Սրբազան
Ես ցանկացա գնալ Տավուշ մեր ժողովրդին հանդիպելու, տեղում հասկանալու…
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ