News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Գլենդեյլում մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պհանջել են ազատել վերջին օրերին ՀՀ-ում ձերբակալված մի խումբ անձանց, այդ թվում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանին:

«Այսօրվա մեր հավաքի առիթը վերջին օրերի ձերբակալություններն են, մասնավորապես Վահան Բադասյանի: Բարձրացնելու ենք նաեւ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նմշանակելու հարցը: Այսօր նաեւ իմացանք, որ գլխավոր դավաճանի տիկինն է եկել Լոս Անջելես, ըստ մամուլի, ծնունդը նշելու: Այս հարցով էլ ենք առաջիկում զբաղվելու»,-ասել է ակցիայի մասնակիցներից Արթուր Սահակյանը:

Ակցիայի մեկ այլ մանակից էլ նշեց, որ Վահան Բադասյանի հանդեպ քինախնդրություն է գնում «դավաճան մոլագարի» կողմից, որովհետեւ նա շատ բան ունի բացահայտելու, դրվագներ պատերազմի դավաճանությունից. «Մենք համարում ենք դա անհանդուրժելի եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, պահանջում ենք անհապաղ ազատել Վահան Բադասյանին: Եվս մեկ բան, այստեղ է ժամանել ղժղժի Էրատո կինը: Ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին բացահայտել նրա գտնվելու վայրը եւ մենք կձեռնարկենք հետագա գործողությունները»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին փակցրել էին պաստառներ. ««Կեցցե սատկած Նիկոլը», «Նիկոլ հեռացիր», Ազատություն ռազմագերիներին, ոչ դավաճաններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ