News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:

Կոնֆերանսին, որին մասնակցել են նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ, Բեղլոյանը մասնավորապես ասել է.«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ումն է այս հողը, որովհետեւ, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:

Խոսելով «ռեւանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ Բեղլոյանն ասել է, որ «Հայաստանը դեմոկրատական երկիր է,որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական, տարբեր շահեր հետապնդող խմբեր կարող են հայտարարել այն, ինչ ուզում են»:

«Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է իշխանությունները, ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը եւ Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռեւանշիզմը կամ բոլոր տեսակի ռազմական լուծումները, որոնք ուղղված են վրեժխնդրության, այն չեն, ինչ ցանկանում է Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Դիտարկելով հայկական ԶԼՄ-ները՝ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որ սա մեր իշխանությունների դիրքորոշումն է, ինչը բնավ այդպես չէ։ Կոչ եմ անում հետեւել պաշտոնական աղբյուրներին»,-ասել է Բեղլոյանը:

Ռուս խաղաղապահների մասով Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Կարեւոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այս տարածաշրջանում են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ, արդեն ավարտվել է, մենք չենք կարող փոխել այդ իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է փորձենք օգտագործել այդ ժամանակը, որպեսզի հավաստիանանք, որ հայերը եւ ադրբեջանցիները, եթե նրանք ցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կսովորեն ապրել խաղաղության մեջ, ապահովվեն անվտանգ կյանքի պայմաններ  եւ ձեւավորվի վստահություն միմյանց նկատմամբ։ Կախված այդ ջանքերի հաջողությունից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր տարածաշրջանում եւս 5 տարով, կամ կունենանք խաղաղ եւ կայուն տարածաշրջան գալիք տարիների համար»:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ինձ շատ են հետաքրքրել դոկտոր Այդինի մեկնաբանությունները: Մենք Թուրքիայից որոշակի կոչեր շատ ենք լսել վստահության վերականգնման մասին, որը 30 տարի բացակայել է: Ես կասեի՝ մեզ շատ բարդ եւ հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Եվ հնարավոր է, որ եթե տարածաշրջանում ուժերի հավասակշռություն լինի, եւ զորավարժությունների անհրաժեշտություն չլինի, ապա հավանական է, որ սա երկխոսության համար սկզբնական կետ կդառնա ոչ միայն ժողովուրդների, այլեւ կառավարությունների մակարդակով», - մանրամասնել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ