Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցները աթարով լցված ուսապարկեր էին բերել, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս։

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի եւ ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր նետեցին Ազգային ժողովի շենքի մոտ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում բերման ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը: