News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում հին շինությունների պատեր են փլուզվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։

«Այսօր առավոտյան նույնպես ցնցումներ են զգացվել, բայց թույլ էին, երեկվա նման ուժեղ չէին: Համայնքում հին շինությունների` գոմերի, տների պատեր են փլուզվել, եւ ընդհանուր որ շարժվել է, բոլոր տներին էլ վնաս հասցվել է»,-ասաց նա:

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ այս պահին համայնքում ԱԻՆ աշխատակիցներն են աշխատում, նաեւ մարզպետարանի, համայնքապետերանի համատեղ հանձնաժողովը վնասներն է ճշտում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում` 2-3 բալ ուժգնությամբ երկարաշարժ է այսօր գրանցվել:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 5-ին, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գեղարքունիքում՝ 6-7 բալ ուժգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ