Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։ Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մոսկվան կոշտ է արձագանքել ՔՊ–ական մարզպետի սկանդալային հայտարարությանը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Փաշինյանի դիպուկ հարցերին պատասխանելը ո՞րն է՝ «չուկչակչարակչակը՞». Վարդանյան

Այստեղ պիտի ասեի ծափ-ծափ-ծափ. Փաշինյանի արձագանքը` Գրիգորյանի հարցին

Գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք, այսպե՞ս խոսենք. Խամոյան

Սխա՞լ եմ ասում, պարոն վարչապետ.Միրզոյանն իշխանափոխության առաջարկ արեց ընդդիմությանը

Թող գնան գլուխները պատին տան, էնքան մինչև հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ

Մենք չենք պատրաստվում Ադրբեջանի հետ քննարկել մեր Սահմանադրության հարցը. Նիկոլ Փաշինյան

Տրի–չետվերտի տրուբա ա. Միրզոյանն էլ չգիտի ինչպես բացատրի ընդդիմությանը TRIPP-ը

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի շուտով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Ոստիկանապետն ասաց՝ դու ես. Նարեկ Օհանյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպшնության մասին

Չեմ հասկանում` ինչի լայնության մասին է խոսքը. փոխվարչապետ