News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանինգը Turan-ին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հակամարտության ուժային լուծմանը, եւ հիշեցրել Բեռլինի` կողմերին ուղղված կոչերը հումանիտար զինադադարի ռեժիմի պահպանման մասին` միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն: Այդ դրույթներն արտացոլված են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, որը հումանիտար հարցերի լուծում է նախատեսում Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում: «Այս կապակցությամբ մենք ողջունում ենք 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են օգնել լուծել այս խնդիրները եւ հիմք դնել հակամարտության կողմերի հաշտեցմանը»,- ասաց դիվանագետը:

Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է կրկին վերականգնել Մինսկի խմբի ջանքերը` այս կամ այն պայմանավորվածությունների իրագործումն ապահովելու համար: Դեսպանը նշեց, որ Գերմանիան` որպես Մինսկի խմբի անդամ, դեռ կարծում է, որ ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության կազմակերպության ջանքերն անհրաժեշտ են առկա խնդիրները հաղթահարելու եւ դրանց լուծման ուղիներ գտնելու համար: «Մենք կցանկանայինք, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրներն ընդհանուր գոտի դառնան, բարեկեցիկ երկրներ, որոնք տնտեսական ինտեգրում ունեն եվրոպական երկրների հետ:

Մենք ոչ միայն տնտեսական համագործակցություն ենք ցանկանում, այլեւ` քաղաքական փոխըմբռնում տարածաշրջանի երկրների հետ: Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ միջազգային կառույցները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան մուտք գործելու հնարավորություն կստանան, մենք պատրաստ ենք երկու երկրների կառավարությունների հետ քննարկել գերմանական ընկերությունների` տարածաշրջան մտնելու հնարավորությունը: Մենք` որպես կառավարություն, չենք կարող նրանց ստիպել, բայց կարող ենք հրավիրել: Բացի այդ, մասնակցությունը տարածքների վերականգնմանը հնարավոր է Եվրամիության, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որի անդամ են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը: Սա ապագայի հարց է, իսկ այժմ մենք ցանկանում ենք կենտրոնանալ մարդասիրական հարցերի եւ միջազգային իրավունքի ապահովման վրա:

Այս առումով մենք խորհրդակցություններ ենք անցկացնում գերմանական ընկերությունների մասնակցությամբ ականազերծման խնդրին աջակցելու վերաբերյալ»,- ասել է դեսպանը: Ըստ նրա` կարեւոր է, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել թշնամանքը, ինչը դժվար է միանգամից անել: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն, ամեն դեպքում, կողմերը պետք է հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից: Երկու հասարակություններն էլ պետք է իրենց կառավարություններին կոչ անեն հրաժարվել դրանից:

Սակայն դեսպանի հետագա հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում: «Մենք անկեղծորեն ողջունում ենք Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Բաքուն պատրաստ է Երեւանի հետ տնտեսական համագործակցությանը եւ որ Ղարաբաղի հայերն Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ են»,- շեշտեց դեսպանը:

Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ չեն` մի երկրի, որը սիստեմատիկ կերպով էթնիկական զտումներ է իրականացնում հայերի դեմ եւ ատելություն է սերմանում հայերի նկատմամբ: Քաղաքական կարգավորումը շարունակվում է, եւ այս համատեքստում դեսպանի հայտարարություններն առնվազն տարօրինակ են թվում: Միեւնույն ժամանակ, զինադադարը պահպանելու եւ հարաբերությունները բարելավելու լղոզված եւ անհասցե կոչերն ագրեսորին եւ զոհին վստահություն չեն ավելացնում դրանք հնչեցրած երկրների եւ կառույցների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ