News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանների պաշտոնական բացման եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ առեւտրի ապահովման հնարավորության ի հայտ գալու հարցը չափազանց շատ է տարատեսակ մանիպուլյացիաների ենթարկվել: Այս մասին փետրվարի 12-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանը` պատասխանելով հնարավոր ռիսկերի մասին հարցին իրավիճակի նման զարգացման դեպքում:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն այսօր էլ փոխադարձ առեւտուր է իրականացվում:

«Անկախ նրանից` մենք դիվանագիտական ​​հարաբերություններ ունենք, թե ոչ, ինչպես ենք վերաբերվում այդ երկրին, այսօր այդպիսի առեւտուր իրականացվում է»,- ասաց Գեւորգյանը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե սահմանները պաշտոնապես բացվեն, ապա, ինչպես նշեց խորհրդարանականը, նախ եւ առաջ պետք է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ Հայաստանի սահմանները նաեւ ԵԱՏՄ սահմաններն են, ուստի Հայաստանի հետ սահմանը հատելիս թուրքական ապրանքները պետք է բախվեն ԵԱՏՄ խոչընդոտներին եւ մաքսային սահմանափակումներին:

Իր հերթին, «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր` Սիսակ Գաբրիելյանը, հայտարարեց, որ այս պահին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները չեն շոշափում ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի հետ առեւտրի հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ