News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի Բրյուսել կատարած այցը եղել է արդյունավետ եւ տպավորիչ: Երեւանում նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ, տնօրեն Միրոսլավ Լայչակը` Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միրոսլավ Լայչակը նշել է, որ Եվրամիությունը կարեւորում է տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը, Հարեւանության քաղաքականության իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքին, ԵՄ Արեւելյան հարեւանության ծրագրի իրականացման մանրամասներին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, քաղաքացիական հասարակության դերի կարեւորությանը, Հայաստանում ընթացող կառուցվածքային բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, միջին խավի ձեւավորմանը, ինչպես նաեւ անցագրային ռեժիմի պարզեցման հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ