News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը


Մարզերից եկած զինառայողները, որոնք մասնակցել են պատերազմին, բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց. նրանք պահանջում են իրենց զինգրքույկները, որոնց մեջ գրված կլինի, որ մասնակցել են պատերազմին:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ով ներկայացավ Հովհաննես, պատմեց հետեւյալը. «Եկել ենք Կոտայքի  մարզի Չարենցավան համայնքից, զինգրքույկների հարցով, որպեսզի մեր անունը գրանցվի որպես պատերազմի մասնակից: Հոկտեմբերի 2-ին ջոկով զորակոչվել ենք բանակ, մեզ ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս:Հայկազովի զորամասը պայթեցրած էր, ճշտեցին, ասեցին մեզ տանեն Խոջալու: Այնտեղ մեզ ասացին՝ ով է ձեզ ուղարկել այստեղ, մեզ զորք պետք չի: Խոջալուից ուղարկեցին Ասկերան, հետո նորից Հայկազով: Հետո նորից հետ ուղարկեցին Խոջալու, մի քանի ժամ այնտեղ մնացինք, ստանալով համազգեստ, ուղարկեցին Բալուջա: Այնտեղ անմարդկային պայմաններ էր, քնել ենք հատակին: 2 օր այդտեղ մնալուց հետո մեզ տեղափոխեցին Աստղաձորի դպրոց, քանի որ Բալուջայում ռմբակոծություններ էին, զորամասը տարհանում էին: Մի գիշեր մնացինք Աստղաձորի դպրոցում, առավոտյան մեզ տարան Մարտունի-3, 3-րդ գիծ:

14-15 հոգանոց բլինդաժում ասեցին՝ քնեք 40 հոգով: Մեր ջոկը ցրվեց: Մի քանի օր երկրորդ գծում մնալուց հետո ասացին, որ առաջնագիծ ջոկ պետք է գնա դիրք պահելու:

Մեր ջոկը այդտեղ կազմավորվեց, եղել ենք Մարտունի 3-ի 142 դիրքում: 20 օր պոստում մնալուց հետո եկան մեզ փոխեցին, որ գնանք հանգստանանք երկրորդ  գծում, որտեղ ավելի շատ վտանգ կա, խմբակոծում են: Դիմեցինք գումարտակի հրամանատարին, որ մեզ 7 օրով արձակուրդ տա, հանգստանանք, վերադառնանք: Այնպիսի անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝ գնացեք, ձեզնից լավերը կգան, դուք արժանի չեք այստեղ:

Մենք մնացինք էլի մի քանի օր, նորից տեղափոխեցին առաջին գիծ: Հակառակորդից հեռավորությունը եղել է 25 մետր: Կռվով-դավով բերել են մեզ գնդացիր եւ նռնականետ: Մինչեւ նոյեմբերի 10-ը մնացել ենք առաջին դիրքում:

Զինադադարից հետո ամսի 12-ին զանգեցինք կոմբատին, ասացինք՝ ուզում ենք գնալ: Ասաց՝ սպասեք, տղերք ջան, ձեզ էստեղ ոչ ոք չի պահում, երբ ուզեք, կարող եք գնալ»:

Հովհաննեսի խոսքով, նոյեմբերի 12-ին երեք հոգով զենքերը օրենքով հանձնել են ու վերադարձել. «Նոյեմբերի 18-ին մնացած կազմն է եկել: Նոյեմբերի 13-ին ներկայացել ենք զինկոմիսարիատ, ասել են՝ սպասեք, զինգրքույկ չունենք: Մինչեւ այսօր չեն տվել: Դիմել ենք նախարարություն, այլ կառույցներ, ասել են՝ սպասեք: Զանգում ենք Մարտունի-3, ասում են՝ ձեր անունն այստեղ չկա: Բալուջայում չկա, Խոջալուում չկա: Հիմա մեր հարցն այն է, թե ինչու մեր անունը չկա, որտեղ են մեր զինգրքույկները»:

Դրանից քիչ անց ակցիայի մասնակիցներից Վահրամ Խաչատրյանն ասաց, որ ՊՆ-ից պատասխանել են, որ եթե իրենց տեղի զինկոմիսարիատը չի կարողանում պատասխանել հարցերին, պետք է դիմել կենտրոնական զինկոմիսարիատ: Զինծառայողները ուղեւորվեցին այնտեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ
Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական...
Արարատ Միրզոյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ տարին բավականին ակտիվ է եղել ՀՀ-ԵՄ...
Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը ՀՀ ԱԺ-ում է. անդրադարձել են 44-օրյա պատերազմին
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է…
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. Իրավիճակը լարվել է
Պարզվեց, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա են տվել, զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալելու միջնորդությունը...
Հանցագործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյալ մեր երեխեքին տարել է անհավասար կռվի ու կոտորել. Դավիթ Առուշանյանի մայր
Գիտեն մեզ խաբե՞լ են ոչ: Այ կաբինետներում նստած բոլորին էլ ղարաբաղցու ասած՝ պրանած ունեմ...
Գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան
Մենք միջնորդություն ենք ներկայացրել քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ...
Ֆոտոռեպորտաժներ