News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քվեշեթի-Քոբի տեղամասում տրանսպորտային անխոչընդոտ հաղորդակցության ապահովման համար ճանապարհի եւ թունելի շինարարությունը կսկսվի գարնանը, հայտարարել է ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Վրաստանի իշխանությունները ծրագրում են նոր ճանապարհն ու թունելը կառուցել Քվեշեթի-Քոբի տեղամասում՝ սա Քոբի-Գուդաուրի տեղամասի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմեռվա շրջանում հաճախ ձնահուսի վտանգ է առաջանում, ինչի հետեւանքով ճանապարհը փակվում է: Վրաստանն ու Ռուսաստանը կապող Ռազմավիրական ճանապարհին թունելի կառուցումը հայ փոխադրողներին թույլ կտա այլեւս օրերով չխցանվել «Վերին Լարս» անցակետում:

«Քվեշեթի-Քոբի 9 կիլոմետրանոց թունելի համար 15 մետր տրամագծով հորատման սարքն արդեն Վրաստանում է, եւ գարնանից կսկսվի ինչպես ճանապարհի, այնպես էլ թունելի շինարարությունը»,- ասել է Ցկիտիշվիլին:

Նախագծով նախատեսված է 22,7 կմ երակարությամբ ճանապարհի կառուցում, ինչպես նաեւ 6 կամուրջների ու 5 թունելների, այդ թվում՝ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ-անոց թունելի: Սա կլինի Եվրոպայում ամենաերկար թունելներից եւ ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ