News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ ընթանում է բողոքի «լուռ ցույց», որը կազմակերպել են «Վրաստանի համար» շարժման ակտիվիստները, հայտնում է «Sputnik- Գրուզիան»:

Ցույցն ընթանում է խորհրդարանում Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթին զուգահեռ:

Ակտիվիստների ձեռքին կան արտահերթ ընտրություններ անկացնելու պահանջով պաստառներ: Ոստիկանները վերահսկում են Իվանիշվիլիի տան մոտ իրավիճակը:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի հերթական անգամ հաստատենք, որ Բիձինա Իվանիշվիլին ոչ մի տեղ չի հեռացել, նա ղեկավարում է գործընթացը, իսկ Ղարիբաշվիլին նրա անձնական ստրուկն է: Մենք ցույցը կշարունակենք մինչեւ հաղթանակ»,- ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Գեորգի Մումլաձեն:

Ակտիվիստների խոսքով՝ իրենք բողոքի ցույցեր են անցկացնում 90 օր եւ չեն պատրաստվում կանգ առնել, մինչեւ չնշանակվի նոր ընտրությունների օրը:

Ցուցարարաները Իվանիշվիլիի տան մոտ են եկել Խաղաղության կամրջի մոտ բազմամարդ ակցիայից հետո: Մի փոքր ավելի ուշ նրանք պատրաստվում են տեղափոխվել Ռուսաթավելի պողոտա՝ օրենսդիր մարմնի շենքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ