News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից դիմել է ընդդիմությանն ու կոչ արել վերադառնալ խորհրդարան, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Խորհրդարան անցած 60 ընդդիմադիր պատգամավորներից աշխատանքի է գնացել միայն 6-ը, մնացածը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ իշխանությանը մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօրվա խորհրդարանում, բացարձակ անընդունելի է: Դա նպատակաուղղված սաբոտաժ է մեր պետության դեմ: Ես ուզում եմ դիմել նրանց, քանի որ գիտեմ, որ կոնսենսուսի համար երկրի ապագայից ավելի լավ հիմք չկա: Մեր քաղաքական դիրքորոշումները կարող են երբեք չնմանվել, եւ տա Աստված, որ չնմանվեն, սակայն առողջ ընդդիմությունը եւ աշխատանքային քննարկումները մեզ կօգնեն վիճակը լավացնել»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի թեկնածուն նաեւ նշել է, որ իշխանությունը խստորեն կպայքարի ապատեղեկատվության դեմ:

«Հավատացե՛ք, որ ժողովրդին քիչ են հետաքրքրում, օրինակ, Ընտրական օրենսգրքի մանրամասները, եւ թե ինչպես են մարդիկ հայտնվում խորհրդարանում, եթե այդ շենքից եւ այդ ամբիոնից նրանց ձայնը չի լսվում»,-հավելել է նա:

Այս պահին վարչապետի թեկնածուն պատրաստվում է պատասխանել իշխող կուսակցության ներկայացուցիչների հարցերին:

Դրանից հետո կքննարկվի Ղարիբաշվիլիի կառավարության վստահության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ