News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Կասյանի ղեկավարությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Էներգախնայողության և այլընտրանքային էներգետիկա» թեմայով:

Արցախի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ թեմային առնչվող դրույթները կազմվել են՝ հաշվի առնելով պատգամավորների՝ 2021թ պետական բյուջեի նախագծի քննարկմանը հնչեցրած առաջարկները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով բաժնի պետ Լևոն Գաբրիելյանը հանդես եկավ ներկայացվող թեմայի զեկույցով, որով առաջարկվում է կիրառել էներգախնայողության հետևյալ տարբերակները.

1.Լուսադիոդային LED լամպեր. լամպերի կապիտալ ներդրման նպատակն է բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին: Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրաէներգիա, օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է, էլետրաէներգիայի  վճարը կրճատվում է 30-60 տոկոսով: Ըստ այդմ 1 լուսադիոդային լամպը 36 ամսվա ընթացքում  առնվազն տնտեսում է 24 000 ՀՀ դրամ:

2. Ջրատաքացուցիչներ. շահագործման նպատակը արևային տեխնոլոգիաների զարգացումն է( ջրատաքացման ծախսերի կրճատումը կկազմի տարեկան մոտ 120 000 դրամ):

3.Արևային ֆոտովոլտային վահանակներ. էլեկտրական համակարգը թույլ է  տալիս արտադրել հոսանք մաքուր, անվտանգ և անաղմուկ եղանակով, ինչի շնորհիվ կփոխհատուցվեն հոսանքի ծախսերը և նվազագույնի կհասնի կախվածությունը էլեկտրահամակարգից:

4. Power backup ( ակումլյացիոն համակարգեր) .համակարգերը  արևային վահանակների հետ համատեղ կիրառմամբ համայնքներում կարող են  ապահովել էլեկտրաէներգիայի անխափան սնուցումը վթարների դեպքում:

Առաջարկվող տարբերակները հիմնականում նախատեսվում են իրականացնել չգազաֆիկացված համայնքներում: Ջրատաքացուցիչների ծրագիրը կիրականացվի առավելապես գյուղական համայնքներում:

Պատգամավորները ողջունեցին ոլորտի պատասխանատուների կողմից էներգախնայողության նպատակով առաջադրած տարբերակները, ստացան թեմայից բխող  մտահոգիչ հարցերի պատասխանները:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն նաև նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտների խնդրահարույց թեմաներ, իսկ այսօրվա  առաջարկները կներկայացվեն կառավարության որոշմանը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ