News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Երիտասարդները բողոքի ակցիա են սկսել Երեւանի պետական համալսարանի մոտ: Երիտասարդները ենթով շարժվեցին դեպի համալսարանի շենք, մտան ներս եւ վանկարկում են. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Նրանք կոչ են անում ուսանողներին եւ դասախոսներին միանալ իրենց պայքարին:

Ակցիան սկսելուց առաջ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ երիտասարդներ չեն հասկանում, թե որը կարող է լինել իրենց անելիքը, եւ մենք այստեղ ենք նաեւ իրենց հուշելու, որ ցանկացած անհնազանդության ակցիա, ասենք խանութում մանրը վերցնելիս ասել՝ Նիկոլ դավաճան, շարասյունը տեսնելիս ազդանշան տալ, ընկերներով հավաքվել ու փակել մի փողոց: Յուրաքանչյուր նման գործողություն հունից հանում է Նիկոլին, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ կա ոչ թե հասարակական պահանջ իր հեռանալու, այլ ռադ լինելու: Յուրաքանչյուր դրսեւորումը իրեն հունից հանում է: Վստահ եմ, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր ձեւով անհնազանդություն կարող է հայտնել»:

Մամիջանյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ տված հարցազրույցին՝ նշեց. «Խորը տապալված հարցազրույցից հետո շատերը հասկացան, որ ոչ թե «Իսկանդերն» է 10 տոկոսով աշխատում, այլ իր ուղեղը կամ առհասարակ չի աշխատում, կամ 10 տոկոսն է աշխատում:

Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր երիտասարդ իր չափով, իր ձեւով մասնակցի հայրենիքի փրկությանը: Վստահ եմ, որ երիտասարդներից ամեն մեկը գտնի մի միջոց, մի փայտ, ավելացնելու հայրենիքի փրկության շարժման գործին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ