News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ փետրվարի 24-ին, ավարտվեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավճիռը։

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-ից 360-րդ, 364-ից 360-րդ եւ 369-ից 373-րդ հոդվածներով` վճռեց.

Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված անձի մահվան հիմքով։ Արայիկ Խանդոյանին կալանքից ազատելու նպատակով Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի օգոստոսի 17-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումարը վերադարձնել վերջինիս կամ նրա կողմից լիազորված անձանց։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-ր հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները  մասնակիորեն գումարելու միջոցով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Պավել Մանուկյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 3 ամիս 8 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 8 ամիս 22 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Պավել Մանուկյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 10-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Պավել Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վարուժան Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Վարուժան Ավետիսյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 1 ամիս 15 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի օգտոստոսի 17-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Մխիթար Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Ավետիսյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 11 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 6 ամիս 19 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի հուլիսի 11-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Գրիգորյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 4 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս 26 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի հունիսի 4-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 6 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Եղիազարյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 12 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 5 ամիս 18 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Անդրանիկ Պողոսյանի կողմից 2018 թվականի օգոստոսի 8-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կյուրեղյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Կյուրեղյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 10 ամիս 6 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 1 ամիս 24 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Անդրանիկ Պողոսյանի կողմից 2018 թվականի հունիսի 6-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Նազարյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Նազարյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 10 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի 2 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի  վերցնելու պահից։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով ազատազրկում՝ 20 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բարսեղյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 25 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել ամփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել 2016 թվականի օգոստոսի 1-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց…
Եթե մեկը դատվում է սպանության գործով, դա կարելի՞ է անվանել քաղաքական հետապնդում․ Աղազարյանը՝ «Սասնա ծռերի» մասին
Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, կապ չունի, թե որ հարցի շուրջ և ցուցաբերի իր անվստահությունը մեր նկատմամբ, անձամբ ես պատրաստ եմ հեռանալ...
Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել վերագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը…
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին հրապարակվում է դատախազների մեղադրական ճառը
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու…
Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց ՊՊԾ գնդում զոհվածների հիշատակին
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը մուտք էր գործել Ոստիկանության ՊՊԾ գունդ...