News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն ու կոչ արեց չտրվել իշխանության սադրանքներին:

Նա նկատեց, որ այդ հայտարարությունն ուշացած է, իսկ վարչապետը, ըստ էության, ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել՝ վստահ լինելով, որ ժողովուրդը կտրվի այդ սադրանքին:

Նրա խոսքով՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են կրակել, վկայում է այն մասին, որ իշխանությունը նախապես պատրաստել է սադրանքը: «Պետք է վերջ դնել այդ խունտայի գործունեությանը: Դա իշխանության հարց չէ, պետք է միավորվել սպառնալիքի շուրջ: Ոստիկանությունը շանս ունի շրջելու ամոթալի էջն ու պաշտպանելու ժողովրդին: Կոչ եմ անում օգտագործել ձեր պրոֆեսիոնալիզմը՝ հանուն Հայրենիքի»,-ասաց Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Փաշինյանի հույսն այժմ անհայտ կենտրոններից կոչերն են, ժողովրդին բանակի դեմ հանելը: «Սա սահմանադրական կարգի տապալում է Փաշինյանի կողմից»,-պարզաբանեց իրավապաշտպանը:

Իր հերթին, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը ընդգծեց առաջին հերթին ոստիկանության դիրքորոշման կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ բանակն աջակցել է ժողովրդին: «Այլ ուժային կառույցներ եւս պետք է համարձակություն գտնեն եւ չկատարեն ժողովրդի վրա կրակելու Փաշինյանի հրամանները: Միմյանց դեմ ժողովրդին հանելու փորձերը վկայում են այն մասին, որ Փաշինյանը խուճապի մեջ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շատբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետի ու կառավարության անհապաղ հրաժարականը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ