News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա  «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նույնիսկ ավելի կարևոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը և քարոզարշավը։ Ընտրության չգնալը ներկա մթնոլորտի և հետպատերազմյան իրականությունից փախուստի փորձ է։ Հարյուր հազարավոր մեր քաղաքացիները չեն ուզում հավատալ, որ սա ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու մեջ։ Ընդունենք, որ նման բան գիտակցելը բարդ ու ծանր գործ է, շատ ավելի հեշտ է սա համարել թեկնածուների կամ կուսակցությունների միջև հերթական ընտրություն և տարբեր պատճառաբանություններով մերժել բոլորին։

Տանը մնալը ոչ մի արդարացում չունի։ Արդարացում չէ «ու՞մ քվեարկել, լավ թեկնածու չկա» ձևակերպումը։ Արդարացում չէ «հիասթափված ենք, մեզնից բան կախված չէ» հոգեվիճակը։ Արդարացում չէ արտագաղթելու որոշումը կամ նույնիսկ սկսված գործընթացը։ Իսկ ինչո՞ւ արդարացված չէ։

Սա քվեարկություն է առաջին հերթին պարտությունը մերժելու մասին։ Սա հարգանքի տուրք է անցյալի, և արժանապատվության քայլ՝ ներկա և ապագա սերունդների համար։

Պարտության սիմվոլի հեռացումով  է միայն հնարավոր Հայաստանում նոր էջ բացել։

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն։ Դա նշանակում է նաև, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին։

Տանը մնալով՝ մենք այո ենք ասում՝ Ալիևի բոլոր ծրագրերին, մենք այո ենք ասում մեր ստորացմանը, մենք այո ենք ասում նոր պատերազմին։

Անհատական կամ կուսակցական քարոզարշավից ավելի կարևոր է մոտիվացնել ժողովրդին՝ գնալ քվեարկության։ Պետք է մոտիվացնել յուրաքանչյուրին՝ իր մասնակցությունը բերելու Հայաստանում նոր էջի բացմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Մենք բոլորս գիտենք, որ սա ձեւականություն է. Վլադիմիր Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու մասին
Մենք ունենք Ընտրական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեադատավարական նոր օրենսգիրք, որի վրա աշխատանքները շարունակվում են...
Ամենաշատ