News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը։

«ՀՅԴ–ից հետո ՀՀԿ–ն Հայաստանում երկրորդ կուսակցությունն է, որը տևական ժամանակ տեսական, գաղափարական քաղաքական բնույթի վերլուծություններ է անում ու հրապարակում։ Այսինքն՝ հիմնավոր կուսակցություն է և քաղաքական վայրիվերումները չեն կարող էականորեն ազդել նրա հեղինակության վրա»։

Անդրադառնալով այն հարցին, թե մտահոգություններ չունի՞ «Հայրենիք» կուսակցությունը, որ նախընտրական շրջանում Արթուր Վանեցյանին կհիշեցնեն, թե նա, որպես ԱԱԾ տնօրեն, ժամանակին ինչ է ասել ու արել ՀՀԿ–ի ու նրա ներկայացուցիչների հանդեպ, նա ասաց. «Այդ ժամանակ Արթուր Վանեցյանը քննիչ չէր, քննչական գործառույթներ չի կատարել»։ Միաժամանակ Սահակյանն ընդգծում է, որ այս ժամանակահատվածում Հայաստանն այնպիսի սպառնալիքների առջև է կանգնած, որ բոլոր հնարավոր ալյանսներն ընդունելի են ու ցանկալի։

Լևոն Տեր–Պետրոսյանը երեկ երեք նախագահների միավորման հայտարարության մասին հրապարակում արեց, որին հաջորդեց Փաշինյանի կոշտ արձագանքը։ «Հայրենիք» կուսակցության անդամը նվաստացուցիչ է համարում մեկնաբանել «այդ անհավասարակշիռ մարդու»՝  Փաշինյանի խոսքերը։ «Այս իշխանությունը ռեգրեսի իշխանություն է։ Ոչ մի նոր գաղափար, ոչ մի դրական մոտեցում։ Նրանց համար քաղաքական գործունեությունը քաղաքական ախոյաններին վիրավորելը, ոչնչացնելն է։ «Իմ քայլը» հայկական քաղաքական միջավայր բերել է քաղաքականությունը ոչնչացնելու արհեստը և առաջին հերթին քաղաքական բուն բանավեճը։ Խորհրդարանում երեկվա նրա բոլոր ճամատրակություններով նա անգիր ներկայացրեց մեզ Ադրբեջանի փաստարկները, հայկական կողմի փաստարկները ներկայացնելու որևէ մի ջանք չարեց։ Հայկական միջավայրում լեզվակռվի մեջ է մտնում՝ ադրբեջանական պնդումները ներկայացնելով։ Իրականում ինքը ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթ, բայց չգիտես ինչու դա վերագրում է իրենից առաջ եղած իշխանություններին»,– շեշտեց նա՝ հավելելով, որ բանակցությունները միշտ էլ դժվար ընթացք են ունեցել,բայց երբեք դրանք կործանարար հետևանքների չեն հանգեցրել։

 Սահակյանի դիտարկմամբ, այսօր ԱԺ ամբիոնը վերածել են կուսակցական ու «Հայկական ժամանակ»–ի անվճար խոսափողի։ «Թուրը քաշած մտել են անշուն գեղ ու աջուձախ ինչ ուզում, խոսում են։ Սա նախնադարյան մտածողություն է։ Ես երբեք չեմ տեսել, որ երիտասարդությունը լինի այսպես հետամնաց ու այլասերված։ Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետնինը մտնեք։ Այս երկիրն էլ ուրիշ խնդիրը չունի՞»,– վրդովված նշում է  ընդդիմադիր քաղաքական գործչը՝ նկատելով, որ այս ընտրություններին պիտի գնալ ոչ թե  ընդդիմության ու նախորդ իշխանությունների մասին խոսելով, այլ հաշվետվություն ներկայացնել հասարակությանը, թե ինչ են արել այս 3 տարիների ընթացքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Մենք բոլորս գիտենք, որ սա ձեւականություն է. Վլադիմիր Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու մասին
Մենք ունենք Ընտրական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեադատավարական նոր օրենսգիրք, որի վրա աշխատանքները շարունակվում են...
Ամենաշատ