News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է անում համակարգի աշխատակիցներին չտրվել անօրինական հրամանների և ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ, հայտնում է Irakanum.am-ը։ 

Օսիպյանը սթափության կոչ է անում օրվա իշխանություններին՝ վերջ տալ արկածախնդիր մոտեցումներին և երկիրը չտանել արյունահեղության ճանապարհով։

«Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։

Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։

Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։

Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։

Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։

Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել։ Հիշեցնենք, որ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, որին հաջորդել էր Փաշինյանի հայտարարությունը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ