News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շահումյան-Գետաշեն հայրենակցական միությունը պահանջում է, որ բանակցային սեղանին դրվի նաեւ Հյուսիսային Արցախի խնդիրը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը. «Առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման, հայ փախստականների վերադարձի հարցը դառնալու է անհնարին, քանի որ կես միլիոն հայ փախստականները Ադրբեջանի տարածքում իրական անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով զրկված կլինեն իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորությունից»,- ասաց նա:

Նրանք պահանջում են, որպեսզի Ադրբեջանը կատարի քաղաքական, բարոյական եւ նյութական հատուցումներ, եւ կանխվի Հյուսիսային Արցախի եւ այլ հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից ինտենսիվորեն վերաբնակեցումն ու հայկական բնակավայրերի հիմնահատակ ոչնչացումը:

«Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունը  Արցախի եւ նրա հարակից ազատագրված տարածքներում Ադրբեջանի պահանջով Մինսկի խմբի կողմից երկու անգամ մոնիտորինգ կազմակերպելը, ինչպես նաեւ ադրբեջանցիների վայրագությունները անտեսելը համարում է կողմնակալ վերաբերմունք: «Այս եւ նմանօրինակ շատ փաստեր նորից ապացուցում են, որ Ադրբեջանի ենթակայությամբ հայ մարդը ապրելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ, ինչը պետք է գիտակցեն նաեւ Արցախի խնդրի հետ առնչվողները»,- ասաց Էդիկ Բալայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ