Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց երթով շարժվեց Տիգրան Մեծի պողոտայով:

Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը:

Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։

Նրանք թույլ չեն տալիս, որ մարդիկ մոտենան Փաշինյանին, նույնիսկ՝ աջակիցները։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։