Չորս հայուհիներ, ենթադրաբար, ադրբեջանական գերության մեջ են: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր տեղեկություններով՝ Արցախի տարածքները հանձնելիս նրանք հրաժարվել են իրենց տներից հեռանալ եւ գերեվարվել են»,- շեշտեց նա:
Զոհրաբյանը հավելեց, որ ինքը Մոսկվայում հանդիպում է ունեցել ռուսական վերնախավի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ցուցակները փոխանցել է Ռուսաստանում տարբեր ատյանների: «Մենք ռուսական կողմի հետ փորձում ենք անել ամեն ինչ, որ վերադարձնենք թե՛ նրանց, թե՛ Շիրակի մարզից ռազմագերիներին: Հենց դրական արդյունք լինի, անմիջապես կտեղեկացնեմ»,- նշեց պատգամավորը: