News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ․-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:

Ինչպես եւ ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.

Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,

Արդյունաբերություն – անկում՝ -10.8%

Շինարարություն – աճ՝ 0.8%

Առեւտուր – անկում՝ -15.1%

Ծառայություններ – անկում՝ -10.3%

Գնաճ - 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)

Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%

Արտաքին առեւտրաշրջանառություն – անկում՝ -16.8%

Արտահանում – անկում՝ -11.3%

Ներմուծում –անկում՝ -20%

Ի հարկե այստեղ կա նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաեւ տնտեսական պրոցեսների իներցիայի ինչպես նաեւ կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքեւ են ձգում տնտեսությունը: Հետեւապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»։

Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները: Ինչպես և ակնկալվում...

Опубликовано Vardan Aramyan Пятница, 26 февраля 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ