News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակամորթների առավելության կողմնակիցը դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման՝ 2019-ին Կոլորադոյում սինագոգի պայթեցումը նախապատրաստելու համար, գրում է New York Post-ը:

28-ամյա Ռիչարդ Հոլցերը Դենվերում կանգնել է դատարանի առջեւ, որն իր վճռով վերջ է դրել Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքում գտնվող՝ նահանգի երկրորդ հնագույն սինագոգ համարվող Էմանուել տաճարը պայթեցնելու գործով ՀԴԲ-ի գաղտնի հետաքննությանը:

Չնայած դավադրությունը ձախողվել է, ԱՄՆ շրջանային դատավոր Ռեյմոնդ Մուրն ասել է, որ Հոլցերը փորձել է «վախեցնել հրեական համայնքին»՝ Պուեբլոյում, որի բնակչությունը 112 000 է:

Ինքը՝ Հոլցերը, հրաժարվել է խոսել դատավարության ժամանակ:

Հոկտեմբերին ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել կրոնական ծառայություններին բռնի խոչընդոտելու եւ շենքի ոչնչացման փորձի համար:

Հոլցերը, ով ապրել է Պուեբլոյում, ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերին այն բանից հետո, երբ գաղտնի դաշնային գործակալները հետեւել էին նրա սոցիալական կայքերի հաղորդագրություններին, որոնցում նա հայտարարում էր հրեաների նկատմամբ ատելության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ