News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությունների ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան։

«Թուրքիայի ղեկավարները, որոնց ձեռքերը մինչեւ արմուկները թաթախված են արյան մեջ, փորձում են մեզ եւ մեր բանակին ժողովրդավարության դասեր տալ։ Մի երկրի ղեկավար, որն իր պետությունը տանում է դեպի սուլթանական իշխանության, «Մեծ Թուրանի» գաղափարի, փորձում է մեր բանակին դաստիարակել։ Բանակ, որը ծնվել է մեր ժողովրդի ծոցից, հումանիստական ծրագրեր է իրականացրել, եւ կատարել է հակամարտության բոլոր մարտերը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր միակ լեգիտիմ կառույցը հայկական բանակն է։

«Կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ չի կատարել Հայաստանի Հանրապետության սահմանազատման եւ անձեռնմխելիության խնդիրները։  Թուրքը եւ Ադրբեջանցին կանգնել են իրենց համար ամենահարմար կետերում։ Ի՞նչ հայկական բանակը, եթե տեր չկանգնի մեր սահմանների ամբողջականությանը։ Մեր բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Օհանյանն ընդգծեց, որ Հայոց բանակն այսօր իր քայլը կատարեց. «Հայկական բանակը ժողովրդի կողքին է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բանակին, այլ նաեւ ԱԱԾ-ին, Ոստիկանության բոլոր սպաներին՝ կանգնել բանակի կողքին, ժողովրդի կողքին կանգնել։ Միայն ու միայն սպաները մտավորականության հետ կարող են այդ ազնիվ քայլին գնալ։ Այսպիսի մի խոսք կա մեր կանոնադրություններում՝ սպայի խոսք հաստակակամ արտահայտությունը, այսինքն՝ սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի»։

Սեյրան Օհանյանը դիմեց գեներալներին, սպաներին, պահեստազորի գեներալներին եւ սպաներին, մարտական ընկերներին, կամավորականներին. «Կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին, եւ մենք միասին կհասնենք հաջողությունների՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ