News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս ունի մահանալ Հռոմում: Արգենտինացի լրագրող եւ բժիշկ Նելսոն Կաստրոյին տված հարցազրույցում Պապն ասել է, որ մտածում է մահվան մասին, սակայն չի վախենում դրանից:

«Պապերի առողջությունը» գրքից հատվածները հրապարակվել են La Nacion արգենտինական թերթում:

Հարցին՝ ինչպես է նա պատկերացնում իր վերջին օրերը՝ 84-ամյա Ֆրանցիսկոսը պատասխանել է. «Ես կլինեմ Հռոմի Պապը՝ գործող կամ պատվավոր, Հռոմում: Ես չեմ վերադառնա Արգենտինա»:

Վերջին ամիսներին հովվապետը ստիպված էր չեղարկել որոշ միջոցառումներ իշիասի խնդիրների պատճառով, սակայն, ինչպես հայտնի է, նա չունի այլ լուրջ հիվանդություններ:

Համաձայն նոր գրքի՝ «դա առաջին անգամն է, երբ Պապը քննարկում է իր առողջությունն այդպիսի թափանցիկ կերպով»:

Հովվապետը, որը նախկինում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, ասում է, որ չի կարոտում իր հայրենի Արգենտինան: «Ոչ, ես չեմ կարոտում: Ես ապրել եմ այնտեղ 76 տարի: Ինձ մտահոգում են դրա խնդիրները»,-ակնարկել է տնտեսական ճգնաժամի մասին, որը ցնցել է այդ հարավամերիկյան երկիրը:

Հովվապետը պատմել է, որ դիմել է բժիշկների օգնությանը տագնապային զգացողության կապակցությամբ, երբ նա ստիպված էր գաղտնի դուրս բերել մարդկանց ռազմական դիկտատուրայի ժամանակ նրանց կյանքերը փրկելու համար:

«Պատկերացրեք մեքենայում թաքնված եւ վերմակով ծածկված մարդուն տեղափոխելու զգացողությունը, երբ պետք է երեք ռազմական հսկիչ անցակետ անցնել... Լարվածությունը, որն առաջացել է դրա հետեւանքով, եղել է աննախադեպ: Ես ստիպված էի գործ ունենալ իրավիճակներում, երբ ես չգիտեի՝ ինչ անել»,-ասել է հովվապետը:

Հարցին՝ այցելե՞լ է նա արդյոք թերապեւտին, Պապն ասել է. «Նա հոգեթերապեւտ էր: Վեց ամսվա ընթացքում նա օգնել է ինձ գտնել այդ ժամանակաշրջանի վախերը հաղթահարելու ձեւերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ