News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» պատրաստ է առանց որեւէ նախապայմանի հուշագիր կնքել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը: Մարուքյանն ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին հրամանագրի նախագիծը:

Նշենք, որ փոխարենը Մարուքյանը համաձայնել է հուշագիր ստորագրել այն մասին, որ հրաժարականից հետո Փաշինյանը չի առաջադրվի:

«Դա անտրամաբանական եւ անընդունելի նախապայման է: Ստացվում է, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն, եւ նրանց նշանակումը կամ ազատումը դառնում է քաղաքական պայմանավորվածության մասին: Դա անընդունելի է ժողովրդավարության եւ Սահմանադրության տեսանկյունից»,-վստահեցրեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանն ասեր, որ պատրաստ է առանց նախապայմանների արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ուշագիր ստորագրել: «Իշխանությունն արդեն հայտարարել է, թե ինչպիսին է տեսնում ստեղծված իրավիճակից ելքը: Նախագահը ստորագրում է Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը կամ ինքը՝ Գասպարյանն է հեռացման մասին դիմում ներկայացնում, որից հետո մենք սկսում ենք քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները, այդ թվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասով»,-պարզաբանեց պատգամավորը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ