News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում անընդհատ գտնվելը հաճախ կապում են կախվածության հետ, բայց առայժմ անհասկանալի է, թե ինչու են ոմանք այդքան տարված առցանց հարթակներով: Նոր ուսումնասիրության արդյունքները մասամբ պատասխանում են այս հարցին, ինչպես նշում են աշխատանքի հեղինակները։ Նրանց եզրակացությունները կարող են օգնել գտնել սոցիալական ցանցերից կախվածության խնդիրները լուծելու ուղիներ, գրում է Popmech-ը:

Իր ուսումնասիրության ընթացքում գիտնականների միջազգային խումբը վերլուծել է Instagram-ի եւ այլ հայտնի առցանց հարթակների մոտավորապես 4000 օգտատերերի ավելի քան մեկ միլիոն հաղորդագրություններ: Հեղինակները պարզել են, որ մարդիկ, որպես կանոն, իրենց տեքստերն ու լուսանկարները տեղադրում են այնպես, որ «լայքերի» քանակն առավելագույն լինի (հաշվի են առնում ժամանակը, ձեւաչափը եւ գրառման թեման): Բացի այդ, գիտնականները նկատել են, որ որքան շատ «լայքեր» են ստանում մարդիկ, այնքան հաճախ են նրանք նոր հաղորդագրություններ տեղադրում:

Հաշվողական մոդելները ցույց են տվել, որ հավանելու այս ձեւը համապատասխանում է, այսպես կոչված, «պարգեւատրման դիմաց սովորելուն»՝ գաղափար, որը ենթադրում է, որ վարքը կարող է դրդվել եւ ամրապնդվել պարգեւատրման խոստմամբ:

Հետազոտողները սոցիալական ցանցերի օգտվողների վարքագիծը, որոնք ձգտում են առավելագույնի հասցնել «լայքերի» քանակը, համեմատել են առնետների վարքի հետ, որոնք փորձում են բարձրացնել իրենց սննդային պարգեւը՝ կատարելով որոշակի գործողություն (օրինակ՝ մկնիկը սեղմում է կոճակը՝ սնունդը հասանելի դարձնելու համար): Այս եզրակացությունները հաստատելու համար հետազոտողները առցանց փորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորները Instagram-ի նման հարթակում տեղադրել են պատկերներ եւ ստացել «լայքեր»՝ որպես հետադարձ կապ: Թիմը հայտնաբերել է, որ իրենց վարկածը ճիշտ է՝ մասնակիցները կտեղադրեն ավելի շատ գրառումներ, եթե ավելի շատ «լայքեր» ստանան նախորդ նկարների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ