Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը՝ կապված նրա միջուկային աշխատանքի հետ եւ 2015 թվականի միջուկային գործարքին վերադարձը կնպաստի տարածաշրջանային կայունությանը եւ տնտեսական բարգավաճմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ իրանցի իր գործընկերոջ հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների համար հնարավորությունների պատուհան է տեսնում՝ հավելելով, որ ցանկանում է Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում: