News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դա հակապետական մտածողություն է. եթե ուզում են դատական համակարգը բարեփոխել, ապա լավ կադրեր ներմուծելով պետք է բարեփոխել համակարգը: Այս մասին,  այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի թեկնածուներին չեն ընտրելու, քանի որ վերջիններս արժանացել են ԲԴԽ նախագահի հավանությանը:

«Դուք տեսաք, որ իշխանական բոլոր պատգամավորները կանգնեցին ու գովեցին այդ երկու թեկնածուին էլ, որպես լավ կադրեր եւ չեն քվեարկում: Բա ինչպե՞ս եք բարեփոխելու այդ համակարգը, եթե լավ կադրերին չեք մտցնում այդ համակարգ, որ վատերին քիչ- քիչ հանեք:

Պայմանավորում են քաղաքական ակցիաներով, միթե դա լուրջ պետական մտածողություն է: Իշխանությունը պետական մտածողության ավելի բարձր մակարդակ պետք է ցուցադրի, մինչդեռ դա չենք տեսնում: Լավ կադրերին չենք մտցնում դատական համակարգ պայմանավորում ենք ԲԴԽ նախագահի հայտարարությամբ, այն նախագահին, ում իրենք են տարել այնտեղ նստացրել, ու մեզ էլ փնովում էին, որ դեմ ենք այդ մարդու թեկնածությանը»,– ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի վերաբերյալ իշխանության վերաբերմունքին, Տարոն Սիմոնյանն ասաց․ «Դատավորի թեկնածության պատշաճությունը քննարկելը թողած զբաղված ենք երրորդ անձի հայտարարությունը քննարկելով։ Եթե ուզում են գործից հանեն, Դատական Օրենսգրքի 85-րդ հոդված՝ էթիկական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգով կարող են հանել, ինչի՞ չեն հանում, իրենց ավելի շատ դուր են գալիս քաղաքական շոուները: Եթե ուզում են այդ մարդուն հանել պաշտոնից, թող գործընթաց սկսեին ԲԴԽ ում, բայց չեն անում, որ կանգնեն ժամանակ ծախսեն, հաշվել եմ՝ 7 ժամ խոսում էին այդ մարդու մի հայտարարության մասին, ո՞րն է դրա իմաստը»:

Տպել
Ամենաշատ