News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

Ինչպես հայտնում  է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, տեքստում ասվում է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

 Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»:

Հայտարարությանը միացել են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Բուդրայտիս Յուոզասը, կոմպոզիտոր Կալցոնաս Բենհարդասը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսը, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Իբելհաուպտայտե Դալիան, նկարիչ Էիդրիգեվիչյուս Ստասյսը, ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Կորշչունովաս Օսկարասը, բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Լանդսբերգիս Վ. Վիտաուտասը, երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մամոնտովաս Անդրիուսը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Մատելիս Արունասը, դերասանուհի Մայնելիտե Վայվան, օպերային երգչուհի Միշկունայտե Վիկտորիան, դաշնակահար, կոմպոզիտոր Շիաուչյուլիս Սաուլիուսը, կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը, թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ

Ստորպիրշտիս Գեդիմինասը, կինոռեժիսոր Յեվդոկիմովաս Արթուրասը, դերասան, ռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆասը, բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր Վենցլովա Թոմասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ