News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դուք ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաեւ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը աջակցում է Հայաստանի վարչպետին, ձեր թիմի ղեկավարին, դուք ամոթ զգո՞ւմ եք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

Ի պատասխան «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ այն երկրի ղեկավարը, որն անում է այդ հայտարարությունը, ինչ նպատակներով է դա անում, որպեսզի այդ հայտարարությունը ինչ ռեզոնանս առաջացնի Հայաստանում եւ ինչպես շահարկվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության թիրախն այն է, որ ՀՀ-ում որոշ ուժեր դա օգտագործեն եւ առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու վարչապետին:

Ես ի՞նչ զգացողություն եմ ունենում. ունենում եմ այն զգացողությունը, որ այդ պարագայում այդ հայտարարությունը դուք օգտագործում եք ՀՀ իշխանության, վարչապետի դեմ, որը ես կարծում եմ՝ հանդիսացել է Էրդողանի նպատակներից մեկը: Ինքն այդ հայտարարությունն արել է, որ Հայաստանում որեւէ մեկը այդ փոխանցած գնդակը վերցնի պասերով եւ հետո թիրախավորի ՀՀ իշխանությանը: Ահա ինչպիսի զգացողություն ու վերլուծություն ես ունեմ: Դրա համար ես կարծում եմ, որ ՀՀ-ում բոլոր այն քաղաքական ուժերը, շրջանակները, որոնք ուզում են, որ մեր երկրի ներքին գործերին որեւէ մեկը չխառնվի, յուրաքանչյուրը պետք է  թույլ չտա, որպեսզի նման հայտարարությունները, որոնք ունեն հետին մտքեր, այդ հետին մտքերը Հայաստանում չդառնան քաղաքական շահարկումների առարկա»:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ դիմելով լրագրողին ասաց. «Եթե դուք ամոթի զգացում ունեք այդ հայտարարությունների առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի հայտարարությունների հվնկանությունն էականորեն կնվազի, երբ որ Թուրքիայում եւ այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները Հայաստանում, այդ թվում լրագրողների կողմից հարցերի տեսքով չեն դառնում  ներքաղաքական օրակարգ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ