News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նախագահը Գլխավոր շտաբի պետին ազատելու վարչապետի առաջարկությունը համարել էր հակասահմանադրական եւ այդ հիմքով վերադարձրել էր առաջարկությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Հիմա նախագահը փոխանակ իր սահմանադրական պարտքը կատարի եւ այս վեճը տեղափոխի ՍԴ, ասում է՝ ես չեմ ստորագրելու հրամանագիրը: Եթե  չի ստորագրում հրամանագիրը, դա նույնն է, որ ստորագրում է հրամանագիրը, հրամանագիրը համարվում է ուժի մեջ մտած: Հիմա եթե նախագահը չդիմեց ՍԴ, ստացվում է, որ ինքը դրդում է, որ այս հարցերը լուծվեն փողոցում, ոչ սահմանադրական ճանապարհով:

Մենք առաջարկում ենք հետեւյալ գործողությունների պլանը. Այստեղից գնում ենք Բաղրամյան 26, այնտեղ մեզ կմիանան այլ քաղաքացիներ եւ պահանջում ենք հանդիպում ՀՀ նախագահի հետ:

Եթե նա խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը: Մենք նրանից ունենք մեկ պահանջ՝ դիմել ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետըին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»,-ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եթե նախագահը չընդունի իրենք, կփորձեն քննարկել, թե ինչու է վախենում հանդիպումից:

«Այստեղից Բաղրամյան մեկնում ենք ոչ թե երթով, այլ մեքենաներով»,-ասաց նա:

Դրանով ակցիան ավարտվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ