News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Եթե մեկը գոնե մինչեւ 4-րդ դասարան սովորել է, ինքը գիտի, որ դա հիմարություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող տեսակետին, թե ընդդիմության գործողությունները, հայտարարությունները խոչընդոտում են, գերիների վերադարձին, տապալվում է գործընթացը:

«Այդպես էլ տապալվեց պատերազմը... նրանք հիմար են եւ ինչ ասես ասում են, բայց դուք թղթակից եք, զարգացած մարդ եք,  պարտադիր է կրկնե՞ք: Իշխանության ներկայացուցիչ լինելը դեռ չի նշանակում լինել խելոք: Բերեք մի փաստարկ, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիների վերադարձին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու են ուշանում իրենց խոստացած վճռական գործողությունները, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Վճռական գործերն առջեւում են: Դուք մի բան հաշվի առեք, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, որովհետեւ եւ օրեցօր ժողովրդի ավելի լայն հատվածներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում: Մնում է մի ձեւ, անցնել բռնապետության, իսկ դրա համար իրեն պետք է բանակը: Նրան չհաջողվեց բանակը ջարդել եւ չի հաջողվելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ