News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2021թ. մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարեւանի, նրա հորաքրոջ որդու եւ նույն հարեւանի կնոջ հետ, որի ընթացքում երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։ Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարեւանը մահացել է տեղում, իսկ վերջինիս կինը, որը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, եւ հորաքրոջ որդին՝ ձեռքի շրջանում ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» եւ բժշկական միջամտության արդյունքում նրանց կյանքը փրկվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել եւ hիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ