News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։

Նրենք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, գրել են տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարբեր ֆեյքերի անուններից:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հանրության դատին ենք ուզում տալ մի հասցե, որտեղ գտնվող կազմակերպությունը պետության կողմից ֆինանսավորվում է, որ հայհոյի հայ ժողովրդին; Ով իշխանության հասցեին մի թթու խոսք է ասում, այս հաղցեից արժանանում է վիրավորանքների»:

Մեկ այլ երիտասարդ էլ բարձրախոսով հայտարարեց. «Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք գումար են վաստակում հասարակությանը վիրավորելու, հայհոյելու համար: Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք կարող են վիրավորել անգամ զոհվածի մորը: Մենք «նվերներ» ենք բերել իրենց համար»:

Դրանից հետո երիտասարդները տոպրակներից հանեցին զուգարանի թղթեր եւ բանջարեղներ ու նետեցին շենքի ուղղությամբ:

Դաշնակցական երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը նշեց, որ այս ՊՈԱԿ-ը ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը, իր իշխանության մրապնդմանը եւ կարծիք ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն է վայելում: Այս զուգարանի թղթերն ուղարկում ենք, որ մաքրեն իրենց զուգարանոտ բերանները: Բանջարեղենն իրենց որակական հատկանիշների մասին է, իրենք մեր հասարակության միջի բանջարեղենն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ