Կառավարության երկրորդ մասնաշենքը, որտեղ գտնվում է մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այս պահին չորս կողմից շրջապատված է ոստիկանների կողմից. Երկու կողմից փակ է Վազգեն Սարգսյանի փողոցը:

Բանն այն է, որ այսօր առավոտյան ԿԳՄՍՆ պետք է այցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դաշնակցական երիտասարդները մտադիր են փակել նրա ճանապարհը:

Նշենք, որ նմանատիպ ակցիա քաղաքացիները փորձել էին իրականացնել նաեւ վարչապետի՝ ԱԳՆ այցի ժամանակ, սակայն դա չէր հաջողվել: