News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտի 19-ին իշխող «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխող դաշինքի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն է: Հարցը կքննարկվի շտապ ռեժիմում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել դատաքննությունների արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրականացումը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների հետեւանքների վերացումը, որոնք ամրագրված են Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ընդունված դատական ​​ակտերով, ինչպես նաեւ այդ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնումը: Այս փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները եւ լրացումները հանգում են հետեւյալին՝

Որպես դատական ​​պատժամիջոցի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակում, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իր դատավարական իրավունքներն իրականացնելիս պարբերաբար չարաշահում է դրանք` վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումը եւ արդարադատության շահերի ապահովումը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական ​​խորհրդին տալ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորություն`միեւնույն ժամանակ նախատեսելով, որ այդ խնդիրների իրականացման ընթացքում ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու իրավական-նորմատիվ ակտեր:

Նշվում է նաեւ, որ օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական ​​համակարգի առջեւ ծառացած խնդիրների շուտափույթ լուծմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ