News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ,հեռախոսազանգով շնորհավորել  է  «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա΄ն պարոն Տեսիե

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և Ֆրանսիայի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ:

Ֆրանսախոսների բանակն  այս օրն արժևորում է  որպես խաղաղության ապահովման, հակամարտությունների կանխարգելման, լեզվա-մշակութային բազմազանության, երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման օր:

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես կարևոր դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և գործուն մասնակցություն ցուցաբերել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերն ու  բարեկամական հարաբերությունները, և  վստահ ենք, որ Ձեր շնորհիվ  Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա  Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում:

Մինչ պատերազմը Արցախում մշակվում էին ՖՄԿ համագործակցության ծրագրեր: Ստեփանակերտում սկիզբ էր դրվել «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրմանը, ընդլայնվել ֆրանսասերների ակումբը:

2020թ. աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված   արյունալի պատերազմը, ցավոք, ցույց տվեց, որ աշխարհի բոլոր  երկրները չեն օժտված համամարդկային արժեքներով:

Այս առումով մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունած բանաձևի, ինչպես նաև Ֆրանսիայի ժողովրդին՝ պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:

Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտում համագործակցությունը նոր թափ կստանա, կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը:

Հավաստիացնում ենք, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը  հնարավորինս գտնվելու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Համոզված ենք, որ այս մարդասիրական մեծ ընտանիքը կպահպանի իր առաքելական գործունեությունը և կարդարացնի ֆրանկոֆոն ժողովուրդների ակնկալիքները:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը:»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ