News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսներով գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատարանի դահլիճում խոսքն ավարտեց կասկածելի արտահայտությամբ:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն ներկայացրեց Բաղդասարյանի բացարկի մասին՝ պատճառաբանելով Ծաղկաձորում «Իմ քայլի» պատգամավորի հետ հանդիպմամբ: Դատարանը միջնորդությունը չքննարկեց՝ հիշեցնելով, որ նման միջնորդություն նախկինում արդեն ներկայացվել է:

Գեւորգ Բաղդասարյանը, սակայն, իրեն հատուկ բռնկունությամբ արձագանքեց՝ տառացիորեն ասելով հետեւյալը. «Գեւորգ Բաղդասարյանին չեն օգտագործում, այդ նա է օգտագործում»: Դատավոր Աննա Դանիբեկյանը լռեց:

Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների դեմ, որը չի կասեցնում քրեական ենթամշակույթի դրսեւորումները: «Փաստաբանները ծանոթ են այդպիսի արտահայտություններին, եւ դրանք հատուկ են քրեական ենթամշակույթին: Դատարանի դահլիճն այն վայրը չէ, որտեղ կարելի է նման բառապաշար օգտագործել, այն էլ՝ մեր դեմ»,- շեշտեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատավորի որոշման բովանդակությանը, փաստաբանը հիշեցրեց, որ միջնորդությունները ներկայացվում են բանավոր, իսկ կողմերը պարտավոր չեն հավատալու դատավորի խոսքին:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը ցանկացավ պատասխանել Գեւորգ Բաղդասարյանին, սակայն դատավորը որոշեց, որ բանավեճը պետք է դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ